Առաքելություն

 

Սիրելի գյումրեցիներ, Շիրակ աշխարհի պատվարժան ներկայացուցիչներ

Մենք որդիաբար հպարտ ենք մեր հող հայրենականի հարուստ ու փառահեղ անցյալով, իր հին ու նոր շեներով, ավանդապաշտ օջախով, ուրույն բառ ու բանով, ինքնատիպ հումորով, արհեստներով ու արվեստով, գոյատևելու իր աննկուն կամքով: Ուստի, անկախ նրանից, թե հանգամանքների բերումով որտեղ է այժմ բնակվում գյումրեցին ու շիրակցին, ժառանգն է այդ հարստության, ու պարտքի խոր զգացում պետք է տածի դրանց պահպանման, իր հողուջրին, արմատներին հարազատ մնալու համար:Ավելի քան 15 տարի մենք կամովին համախմբվել ենք այդ նպատակների իրականացման գաղափարի շուրջ: Ու այդ ամենի համար մենք վաստակաշատ հեղինակությունների, արվեստի ու մշակույթի, գիտության ու կրթության տաղանդավոր գործիչների, գործարարների թարմ մտածողությամբ երիտասարդության հարուստ ու ամուր հենարան ունենք:Կազմակերպության կայացման գործում 2000թ.-ից ի վեր ջանքեր են ներդրել մեծահարգ ակադեմիկոս, Շիրակ հայրենակցականի պատվավոր նախագահ Սերգեյ Համբարձումյանը, պետական, հասարակական-քաղաքական անվանի գործիչներ Մուրադ Մուրադյանը, Դոնարա Հարությունյանը և Արմեն Դարբինյանը, Գագիկ Սարգսյանը, Տաճատ Սարգսյանը, Միսակ Մկրտչյանը, Մկրտիչ Մինասյանը, Ռազմիկ Դարբինյանը, Յուրի Գասպարյանը, Թելման Սարոյանը և ուրիշներ: 

Մեր հիշողություններում միշտ կմնան այս գործի նվիրյալներ Ազատ Գասպարյանի, Սուրեն Շահինյանի, Ռաֆիկ Մխիթարյանի և Գարեգին Պետրոսյանի անունները:

Կանոնադրություն

Հաստատված է

<<Շիրակ հայրենակցական միավորում>>   հասարակական կազմակերպության համաժողովի` 

24 նոյեմբեր 2015թ. որոշմամբ

 

Կազմակերպության

Նախագահ`        

 Վ. Ավոյան

 

 

Տպագրված է ընդամենը 2 օրինակ

            Օրինակ _       

 

Գրանցված  է

ՀՀ արդարադատության նախարարի

23.11.2000թ-ի 11-62 հրամանով

ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից

__ 11 __   ____ 07 ____  2003թ.

գրանցման թիվ___211.171.02006____________                            

պետական գրանցման վկայականի թիվ__03Ա061153_____________

Հարկ վճարողի հաշվառման

համար _________________

20.06.2013թ. գրանցված կանոնադրության

թիվ _______փոփոխությունը գրանցված է

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից____________________

Պետական ռեգիստրի գործակալության պետ`        

Կ. Ադամյան   

 

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

<<ՇԻՐԱԿ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ>>