ՍՏԵՓԱՆ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 26-ին Գյումրիում (նախկին Լենինականում) մշակույթի երախտավոր Հասմիկ Գյոզալյանի նախաձեռնությամբ: Հենց առաջին ներկայացումներով` «Հեղափոխական Տանյան»,«Կապիկն ու հայելին», «Տիկնիկների պարեր», Հասմիկ Գյոզալյանը նախանշում է տիկնիկային թատերարվեստի զարգացման ուղղությունները` մանուկների քաղաքացիական ու բարոյա-գեղագիտական դաստիարակության, ինչպես նաև տիկնիկային ժանրի զարգացման առումով:

1946 թվականից վաստակաշատ դերասան ու բեմադրիչ Ստեփան Ալիխանյանը վերաբացում է այս թատրոնը, որն էլ այժմ կոչվում է իր` «Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն»: 1972 թվականից թատրոնը «ՅՈՒՆԵՍԿՕ» -ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: Իր երկարատև գործունեության ընթացքում թատրոնը մասնակցել է բազմաթիվ փառատոնների` արժանանալով մեդալների, դիպլոմների ու պատվոգրերի:

Հասցե՝ Աբովյան 131, հեռ.՝ +374 (312) 4 82 08